Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Նիկոլա Անելկան կժամանի Հայաստան՝ քննարկելու միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

Նիկոլա Անելկան կժամանի Հայաստան՝ քննարկելու միջազգային չափանիշներով 
ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ֆրանսիական ՊՍԺ ակումբի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, այցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։

Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ հեղինակային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Լիվերպուլ»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ում, «Չելսի»-ում, «Յուվենթուս»-ում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am