Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան

Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ,8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ գնումների գործընթացներում  կոռուպցիան նվազագույնի է հասցվել։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ գնումների գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է և մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։

« Պետք է թվայնացնենք գնումների ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտ է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ և հստակեցնել պատասխանատուներին, որովհետև շատ դեպքերում՝ նույնիսկ արդարադատության բլոկի մրցույթներում, դժվար է հասկանալ, թե ով և ինչի համար է պատասխանատու։ Օրինակ՝ դատարանի շենքի կառուցման մրցույթ է հայտարարվում, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, և այս դեպքում շատ հեշտ է պատասխանատվությունը մեկը մյուս վրա գցելը»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նաև խոսեց գնումների գործընթացի ժամկետները կրճատելու անհրաժեշտության մասին։

«Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, գործընթացը շատ երկար է տևում»,- ասաց Մինասյանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am