Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը հույս ունի, որ երկիրը տրանսպորտային հանգույց կդառնա ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ

Իրանը հույս ունի, որ երկիրը տրանսպորտային հանգույց կդառնա ԵԱՏՄ-ի հետ 
համաձայնագրի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը շուտով խոշոր տրանսպորտային հանգույց կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շնորհիվ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը։

«Դեպի բաց ջրեր մեր երկրի համար ելքի առկայության փաստը մեզ հնարավորություն է ընձեռում բեռներ փոխադրել Հյուսիս-Հարավ միջանցքով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների հետ օդային հաղորդակցության զարգացման միջոցով Իրանը կվերածվի խոշոր տրանսպորտային հանգույցի»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Նա հավելել է, որ, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների փորձը, մեծ ներուժ կա Եվրասիական տնտեսական միության երկրների հետ օդային փոխադրումների  հարաբերությունների զարգացման համար՝ այդ ոլորտում նրանց կարիքները բավարարելու համար։

Դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ստորագրել են ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիր։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ  Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]