Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
13:44, 21 Դեկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:
Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում