Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև մեր միջնորդական նախաձեռնությունը կոնկրետ 
արդյունքներ է տվել․ Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր կառավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ և զգալի ներդրում ունի այդ նպատակի իրագործման մեջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական Agenda կայքը, Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարության միջնորդական նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնկրետ արդյունքներ է տվել։

Նա ընդգծել է, որ Վրաստանը բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի գործընկեր երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Ես կցանկանայի մատնանշել այն, որ որոշ ժամանակ առաջ Վրաստան էին ժամանել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները։ Մենք՝ երեք երկրների ղեկավարներս, եզակի հնարավորություն ունեցանք միասին հանդիպելու։ Կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ էր, որը մենք ստեղծեցինք»,- ասել է Ղարիբաշվիլին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am