Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը 
լայնածավալ զորավարժություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը դեկտեմբերի 11-ի առավոտյան լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Քերմանշահի նահանգի Նաջաֆ Աշրաֆ ռազմակայանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԻՐՆԱ գործակալությունից:

Զորավարժությունների ընթացքում ԻՀՊԿ ցամաքային ուժերը մշակել են հանրապետության անվտանգության ապահովման, ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարի տարբեր սցենարներ։

«Տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ, որտեղ մշակվել են Իրանի անվտանգության ապահովման, ներքին սպառնալիքների, մասնավորապես՝ հակակառավարական, ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարի երկու համակցված և մասնագիտացված մոտեցումներ», - ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am