Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ հիմնավորելու հայեցակարգ է․ վարչապետ

«Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ 
հիմնավորելու հայեցակարգ է․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անկեղծությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին։

«Խաղաղության գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է այն լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և դե-յուրե պարտադիր պարտավորություն են պատրաստ ստանձնել ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։

«Արևմտյան Ադրբեջան»-ը ի՞նչ է։ «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է»,- պարզաբանեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am