Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև 
բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, նաև ողջունում է այլ երկրների պատրաստակամությունն այդ հարցում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները հեշտացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլերը։

Հարցին, թե շարունակելու են Վաշինգտոնն առաջարկել որպես հարթակ այդ բանակցությունների համար, Միլերը պատասխանել է․

«Ինչպես ասացի, մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում, և մենք ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am