Քաղաքականություն

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանություն բացել Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ Հարավային Կորեան պլանավորում է դեսպանատներ բացել 10 երկրներում, որոնք են Լյուքսեմբուրգը, Լիտվան, Մարշալյան կղզիները, Սիերա Լիոնեն, Հայաստանը, Էստոնիան, Ջամայկան, Զիմբաբվեն և Վրաստանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է դեսպանություն բացել Հարավային Կորեայում։ Միրզոյանը նշել էր, որ Հարավային Կորեայից պաշտոնական նոտայով տեղեկացրել են, որ ցանկանում են հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում