Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջան-Իրան սահմանին գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Ադրբեջան-Իրան սահմանին գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել 
է նաև Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 8-ին ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]