Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

Լիտվայի վարչապետն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 
կենտրոնակայան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Այսօր Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշված է գրառման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am