Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Բորելը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հիշեցնելով, որ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։

Բորելը շեշտում է, որ ՄՔԴ-ն առաջին մշտական միջազգային դատարանն է, որը հիմնվել է՝ հետաքննելու և դատական կարգով հետապնդելու «միջազգային հանրության՝ որպես ամբողջության նկատմամբ մտահոգություն առաջացնող լրջագույն հանցագործությունները»։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր այն պետություններին, որոնք դեռ չեն արել դա, միանալ Հռոմի ստատուտին։ Հռոմի ստատուտին յուրաքանչյուր միացում միջազգային հանրությանն ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամրապնդում է անպատժելիությանը վերջ տալու և հաշվետվողականության մշակույթը զարգացնելու ընդհանուր վճռականությունը», - նշված է հայտարարությունում։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն միջազգային գործընկերների հետ միասին կշարունակի աշխատել և նպաստել Հռոմի ստատուտի վավերացմանն ու իրականացմանը, ինչպես նաև ՄՔԴ-ի ամբողջականությանը:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ընդդիմադիր «Հայատսան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծին, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար են եղել այն վավերացնելուն համաձայնություն տալու համար։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]