Քաղաքականություն

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավորը՝ ԼՂ հարցով քննարկմանը

1 րոպեի ընթերցում

Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է. ԵԽ պատգամավորը՝ ԼՂ հարցով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի հայերը ադրբեջանական հարձակումից հետո կցանկանան հեռանալ տարածաշրջանից, և դա բնական է, քանի որ վերջին ամիսների ընթացքում նրանք ադրբեջանցիների կողմից ենթարկվել են սովի, նրանց եկեղեցիները և մշակութային ժառանգության այլ օբյեկտներն ավերվել են, քաղաքացիական անձինք գնդակոծության են ենթարկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերշը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

«Բնականաբար, նրանք վախենում են իրենց կյանքի համար․․․ Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է», - արձանագրեց Վեյմերշը՝ շեշտելով, որ ԵՄ-ն որևէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում