Կանզաս Սիթիում երեք մարդ Է զոհվել բարում հրաձգության հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բարում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս երկուսը տուժել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեք մարդ սպանվել է Կանզաս Սիթիի Klymax Lounge բարում կիրակի վաղ առավոտյան»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը, նշում է, որ ոստիկանության սպաները, որոնք դեպքի վայր են ժամանել մինչև տեղական ժամանակով ժամը 1.30-ը, հայտնաբերել են հրաձգության հետևանքով տուժած հինգ մարդու: Ոստիկանության հայտարարության համաձայն՝ երկու մարդ տեղում մահացել է, երեք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց ։
Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է, հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում