Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը եզրափակիչում մրցեց սերբ Վիկտոր Նեմեսի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 6:4 հաշվով:

Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է (2021): Նախորդ` 2022 թվականին Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ հենց այս` 77 կգ քաշում:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը Եվրոպայի առաջնության արծաթե, ինչպես նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am