Սպորտ

Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք:

45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք:

Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան էր (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ):

Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի դուրս եկան նաև 49 կգ քաշային կանայք:

49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը, ով երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում