Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի առաջնությունում

Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և կանանց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ներկայացրել են թիմերի կազմերը:

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով․  Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյան և Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (երկուսն էլ` 55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Էմմա Պողոսյան, Տաթև Հակոբյան (երկուսն էլ` 76 կգ), Լիանա Գյուրջյան, Աննա Ամրոյան (երկուսն `էլ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան,  (երկուսն էլ`87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (87+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am