Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Դեսպան Ներսեսյանը Լեո Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը

Դեսպան Ներսեսյանը Լեո Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի 
միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը փետրվարի  հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակից Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Ներսեսյանը նախարար Դոհերթիին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր ճգնաժամը։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունն՝ ուղղված Լաչինի միջանցքով անարգել երթևեկության վերականգնմանը։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դեսպանն ընդգծել է Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման վնասակար ազդեցությունը, որը շարունակում է խաթարել այդ ջանքերը։

Դեսպան Ներսեսյանը և նախարար Դոհերթին ընդգծել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Այս առումով կարեւորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների նշանակությունը։

Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որը հիմք կդնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am