Ինովացիա

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը կունենա իր նոր բրենդինգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականի մարտին կայանալիք ՏՏ ոլորտի խոշորագույն «ԴիջիԹեք» ցուցահանդեսին կկայանա Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգի ներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ԱՏՁՄ տարեսկզբի մամուլի ասուլիսին ասաց միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ ՏՏ ոլորտի նոր բրենդինգը ներկայացնելուց հետո ԱՏՁՄ-ն նախատեսում է հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։

«2022թ. մենք բավականին լայնածավալ աշխատանք ենք սկսել տեխնոլոգիական բրենդինգի ձևավորման համար: Վերջին 5 տարում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել ոլորտում, և մենք կարիք ունենք նոր բրենդինգի, նոր ձևով աշխարհին ներկայանալու»,-նշեց Չոբանյանը:

Բրենդինգը կներառի ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ուղերձները աշխարհին, ինչը թույլ կտա շահագրգիռ և որոշում կայացնող անձանց ամբողջ աշխարհում ձևավորել ավելի հստակ մոտեցում Հայաստանի ներուժի և հնարավորությունների վերաբերյալ:

Չոբանյանը նաև ընդգծեց, որ իրենց նպատակն է ՀՀ-ում ոլորտի հեղինակությունը բարձրացնելը և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Ըստ Չոբանյանի` իրենց առջև դրված խնդիրներից է նաև ոլորտի համախմբումն ու ազգային արժեքների տարածումը, և միության ստեղծած ու իրականացրած յուրաքանչյուր ծրագրում կա ազգային բաղադրիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում