Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվանմասին:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ.Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:

Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում