1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերվում. Կոսաչև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի 
վերաբերվում. Կոսաչև

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել:

«Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]