Միջազգային

Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինփին

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինփին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսությունը բախվում Է ռեցեսիայի ռիսկին, ուստի հարկ Է առաջնահերթ ուշադրություն հատկացնել գլոբալ զարգացմանը եւ աջակցել զարգացող երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովում:

«Մենք պետք Է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը: Տնտեսական գլոբալացումը բախվում Է խոչընդոտների, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ ռեցեսիայի ռիսկի: Բոլորի համար հեշտ չի լինելու, եւ հիմնական բեռն ընկած Է զարգացող երկրների վրա»,-հայտարարելէ Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նա ընդգծել Է, որ հենց այդ պատճառով զարգացման հարցերին պետք Է մեծ ուշադրության դարձնել, քան երբեւԷ նախկինում:

«Մեզ անհրաժեշտ Է գործընկերություն ստեղծել համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար, զարգացումը դարձնել առաջնահերթություն եւ կենտրոնում դնել մարդկանց, միշտ հիշել զարգացած երկրների դժվարությունների մասին եւ հաշվի առնել նրանց շահերը»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Սի Ծինփինն ընդգծել Է, որ Չինաստանը պաշտպանում Է Աֆրիկյան միության անդամակցությունը G20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում