Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն, և չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա «ջունգլիների օրենքին»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի նախագահի հայտարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ։
«Արդարությունն ու արդարադատությունը պետք է պահպանվեն։ Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրության հավասար անդամ է, և յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն»,-ասել է նա։
Չինաստանի նախագահի խոսքով՝ 190-ից ավելի երկրներ ունեն ընդհանուր ճակատագիր և պետք է համատեղ աշխատեն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար։
Սի Ծինփինը նաև ընդգծել է, որ «խոշոր երկրները պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրեն»։