Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՀՀ նախագահն ու Պլովդիվի քաղաքապետը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ նախագահն ու Պլովդիվի քաղաքապետը քննարկել են տարբեր ոլորտներում 
փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 19-ին Սոֆիայից մեկնել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Պլովդիվի քաղաքապետ Զդրավկո Դիմիտրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Պլովդիվի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը Զդրավկո Դիմիտրովը նշել է, որ մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին սպասում Հայաստանի նախագահի այցին։ 

«Պլովդիվում բավական մեծ հայ համայնք կա, ինչի համար մենք շատ հպարտ ենք։ Բուլղարիայում միակ հայկական դպրոցը,  որը գործում է 1834 թվականից ի վեր, նույնպես տեղակայված է այստեղ: Մեր քաղաքում կա նաև հայկական եկեղեցի»,- ասել է Զդրավկո Դիմիտրովը և հակիրճ ներկայացրել քաղաքի զարգացման ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Բուլղարիայի բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ: Նախագահի խոսքով՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծվել են լավ պայմաններ, ինչի արդյունքում նրանք իրենց գործունեությամբ փորձել են զգալիորեն նպաստել Բուլղարիայի զարգացմանն ու առաջընթացին:

Հանդիպման ընթացքում Զդրավկո Դիմիտրովն առանձնահատուկ նշել է Պլովդիվի՝ ազգությամբ հայ քաղաքապետերի մասին, որոնցից մեկը Տիրան Պարիկյանն է եղել (1971-1979թթ): Վերջինս ակնառու ներդրում է ունեցել քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Հայազգի Կարապետ Թովմասյանը Պլովդիվի քաղաքապետ է եղել 1991-1995 թվականներին, հարգարժան բժիշկ և հասարակական գործիչ էր և իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է ժամանակակից կառավարման մի շարք մոդելներ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Պլովդիվ կատարած այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանն այցելել է նաև Ֆիլիպպոպոլիսի հնագույն թատրոն, Վիկտորիա և Գրիգոր Թութունջյանների անվան միջնակարգ դպրոց, Պլովդիվի «Սուրբ Գևորգ» հայ առաքելական եկեղեցի և բուլղարահայ Ստեփան Հինդլիյանի անվան տուն-թանգարան։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am