Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 
հակամարտությունը սրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս:

France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի:

«Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին: 5000 ռուս զինծառայողի իբր այնտեղ է սահմանը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտագործեցին այս հակամարտությունը, խաղացին Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ և վերադարձան, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը մի ժամանակ իրենց մերձավոր երկիրն էր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]