Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

Հունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ կարմիր գիծ Է»,-ասել Է Սիյյարտոն:

Նա ընդգծել Է, որ Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար, որին իրենք մասնակից չեն: «Իհարկե, եթե լինի նախագիծ, մենք կմասնակցենք քննարկումներին, բայց մենք մեր համաձայնությունը չենք տա ոչ մի բանի համար, ինչը կհակասի մեր ազգային շահերին»,-հավելել Է նախարարը:

Նաեւ նա հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ «Ռոսատոմ»-ի հետ պարտավորագրի շրջանակներում մինչեւ 2030 թվականը Հունգարիայում ատոմային Էլեկտրակայան կառուցելու գրաֆիկ կազմելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am