Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 
քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am