Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին:

Ավելի վաղ,Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am