Հասարակական

Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Շառլ Միշելը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում