Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

Կատարյալ ձախողում. Նորվեգիա-Հայաստան` 9:0

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում մրցեց Նորվեգիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման 16-րդ րոպեին Հայաստանի ազգային ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Արման Հովհաննիսյանը, ով խախտեց կանոնները Հոլանդի դեմ խաղում: Նորվեգիայի ընտրանին օգտագործեց ստացած առավելությունը 24-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով գնդակը Յուրչենկոյի պաշտպանած դարպասն ուղարկեց Էրլինգ Հոլանդը: Հաջորդող մի քանի րոպեներին ընթացքում Հայաստանի ընտրանին երեք գնդակ ընդունեց սեփական դարպասը: Նախ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քինգը, ով հետո նաև դարձավ դուբլի հեղնակ և գնդակ էլ խփեց Տորսվեդտը: Մինչ ընդմիջում, Նորվեգիան խփեց 5-րդ գնդակը` դուբլի հեղինակ դարձավ Հոլանդը:

Երկրորդ կեսում Նորվեգիան խփեց նաև 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գնդակները:

Նորվեգիա-Հայաստան` 9:0:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]