1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին հավկիթ են նետել

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին հավկիթ են նետել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը երկրի հարավ-արևմտյան Մուասսակ կոմունա այցի ընթացքում հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա գլխին հավկիթ են նետել:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքի մոտ, երբ գործիչը դուրս է եկել ավտոմեքենայից: La Depeche-ի տվյալներով՝ հավկիթը նետել է հաշմանդամություն ունեցող մի երեխայի հայր, ով փորձել է այդպիսով իր դժգոհությունը հայտնել Էրիկ Զեմուրի քաղաքական կուրսի առնչությամբ:

Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է հարձակումն իրականացրած անձին:

Սա նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրիկ Զեմուրի դեմ առաջին հարձակումը չէ: 2021 թվականի դեկտեմբերին հարձակման հետևանքով նա կոտրել էր դաստակը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին: Սահմանադրական խորհուրդը գրանցել է 12 թեկնածուի, այդ թվում և գործող նախագահ Էմանուել Մակրոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]