Հայաստանում վերջին մեկ օրում Covid-19-ից մահացել է 31 քաղաքացի. հաստատվել է 2676 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 հազար 403 դեպք, որից 365 հազար 662-ը`առողջացած, 8145-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 29 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 6743 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք, առողջացել է 3658 քաղաքացի, արձանագրվել է մահվան 31 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 811 հազար 771-ի: