Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom House-ի հայտարարությանը

Գրիգոր Մինասյանն անդրադարձավ ազատ խոսքի իրավունքին վերաբերվող Freedom 
House-ի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, և այդ իսկ պատճառով նպատակահարմար էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնել ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Քանի որ բոլորս ականատես եղանք, որ մեր երկրում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կար, դրա համար նպատակահարմար է գտնվել նման օրենսդրական փոփոխություններ իրականացնել: Ինչ վերաբերվում է մեր գործընկերների մտահոգություններին՝ դրանք բոլորը լսելի են, և ապագայում, եթե ինչ-որ փոփոխություններ նախատեսվեն, բոլորս ականատես կլինենք, սակայն պետք է հաշվի առնենք, որ կա խնդիր և այդ խնդիրը պետք լուծվեր: Այժմ սա է լուծումը, որպեսզի նման դրսևորումներ մեր երկրում չլինեն»,- ասաց Մինասյանը:

Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ նշվում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար:

Freedom House հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը, ըստ կազմակերպության կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am