N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում փետրվարի 2-ից 3-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պարապմունքների ընթացքում ստուգվել և կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։