Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք. մահացել է 5 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 հազար 266 դեպք, որից 343 հազար 714-ը`առողջացած, 8065-ը` մահվան ելքով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 25 հազար 944 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 9595 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4388 նոր դեպք, առողջացել է 2359 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 754 հազար 131-ի: