Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1332 դեպք. մահացել է 4 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 1332 դեպք. մահացել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 հազար 731 դեպք, որից 334 հազար 549-ը`առողջացած, 8032-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 5713 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք, առողջացել է 155 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 685 հազար 238-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում