Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք. մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 հազար 399 դեպք, որից 334 հազար 394-ը`առողջացած, 8028-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8454 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4612 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք, առողջացել է 176 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 679 հազար 525-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում