Տարածաշրջանային

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում:

2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

«Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում