Թուրքիա

Թուրքիան հերքել է Սիրիայում Իսրայելի հարվածին ենթարկված ավիաբազայում իր զինվորականների գտնվելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հերքել է Սիրիայում Իսրայելի հարվածին ենթարկված ավիաբազայում իր զինվորականների գտնվելու մասին տեղեկությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունները, թե թուրքական ռազմական պատվիրակությունը գտնվել է Սիրիայի Աբու ալ-Դուհուր ավիաբազայում, երբ այն ենթարկվել է Իսրայելի հարվածին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 20-ին հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ Իսրայելի՝ հարևան երկրների նկատմամբ ռազմական միջամտությունները սկսեն ընկալվել որպես սովորական և ընդունելի երևույթ։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի այն գործողությունների դեմ, որոնք, Անկարայի գնահատմամբ, սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։  

Օգոստոսի 18-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել սիրիական Իդլիբի նահանգում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկին։ Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է անվտանգության բնագավառում Իսրայելի հետ ստատուս քվոյի խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում