Քաղաքականություն

Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բարհեմ Սալեհը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Փոլադյանին:

«Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծել է վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։ Դիվանագետի միջոցով նա իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դեսպան Հր․Փոլադյանը ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար շնորհակալություն է հայտնել նախագահին: Նա գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իրաքյան իշխանություններն ու անձամբ նախագահը գործուն աջակցություն են ցուցաբերել Իրաքում ՀՀ դեսպանության ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում