Հասարակական

Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտնում են, որ օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Սեպտեմբերի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ»,- նշում են ԱԻՆ-ից։

Երևանում, օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում