Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 524 նոր դեպք, առողջացել է 361 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 524 նոր դեպք, առողջացել է 361 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք, առողջացել է 361 քաղաքացի, գրանցվել մահվան 14 դեպք:

Մեկ օրում կատարվել է 5666 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 540 436-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն առողջացման, 4844-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում