Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք, մահացել է 11 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկ օրվա ընթացքում 6383 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: 359 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 11 դեպք:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 հազար 261 դեպք, որոնցից 225 հազար 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 517 հազար 486 թեստավորում», - նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: