Հասարակական

Լին Թրեյսին զբոսաշրջիկներին կոչ է անում այցելել Հայաստան և զմայլվել գեղատեսիլ վայրերով

2 րոպեի ընթերցում

Լին Թրեյսին զբոսաշրջիկներին կոչ է անում այցելել Հայաստան և զմայլվել գեղատեսիլ վայրերով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծում է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում առաջարկելու շատ բան ունի. այս համատեքստում դեսպանն առանձնացնում է հատկապես Սյունիքի մարզը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում լրագրողների հետ զրույցում դեսպանն անդրադարձավ հարցին, թե ինչպես պետք է Հայաստանը շարունակի գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, իրացնի ներուժը զբոսաշրջության ոլորտում այն պայմաններում, երբ, օրինակ, նույն Սյունիքի մարզի սահմանային հատվածներում Ադրբեջանը պարբերաբար լարում է իրավիճակը, կան անվտանգության հետ կապված հարցեր:

Դեսպան Լի Թրեյսին նշեց, որ անվտանգության հարցերը զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն, բայց միայն Հայաստանի պարագայում չէ, որ զբոսաշրջիկները այդ հարցը պետք է դիտարկեն․ «Անվտանգության հարցերը հրատապ, անհետաձգելի հարցեր են, որոնց հնարավորինս արագ լուծումը շատ կարևոր է, բայց այցելությունները պետք է շարունակվեն ինձ նման այցելուների, զբոսաշրջիկների համար: Պետք է այցելել և զմայլվել այս վայրերով։ Ես ինքս մի քանի շաբաթ առաջ այստեղ էի գտնվում, և դա է պատճառը, որ այսօր նորից այստեղ եմ և իմ ներկայությամբ ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել ու կարևորել զբոսաշրջության դերը: Հայաստանը այս ոլորտում առաջարկելու շատ բան ունի, հատկապես՝ Սյունիքի մարզը»,- ասաց դեսպան Թրեյսին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում