Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է 239 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է 239 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, առողջացել է 239 քաղաքացի, գրանցվել է մահվան 10 դեպք: Մեկ օրում կատարվել է 5220 թեստավորում:

Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 489 110-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն առողջացման, 4762-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1147 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում