COVID-19-ի դեմ Հայաստանում պատվաստվել է 239 հազար 342 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 հազար 342 պատվաստում, որից, առաջին դեղաչափ` 153 հազար 888, երկրորդ դեղաչափ` 85 հազար 454։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով: