Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան 

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակին:

Թուրքիան, ասել է նա, անհրաժեշտության դեպքում, կշփվի «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:

Էրդողանի խոսքով՝ Աֆղանստանում բնակվում է մինչեւ 5 հազար Թուրքիայի քաղաքացի, և նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին, հանձնվել են Թուրքիա իրենց իսկ խնդրանքով:

«Մենք մեր քաղաքացիներին՝ նրանց, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, կարճ ժամկետներում կտեղափոխենք իրենց հայրենիք: Նրանց թիվը 300- ից պակաս է»,- ավելացրել է Էրդողանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում