Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 508 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7864 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 469 328-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն առողջացման, 4732-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1143 է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում