Սպորտ

Էլինա Դանիելյանը կես միավորով է հետ առաջատարից 

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը կես միավորով է հետ առաջատարից 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավորով հետ մնալ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրում Դանիելյանը մրցել է մրցաշարային աղյուսակի առաջատար Ուկրաինայի ներկայացուցիչ Լուլիջա Օսմակի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այժմ Դանիելյանն ունի 7, իսկ Օսմակը` 7,5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը հավաքել է 6, Լիլիթ Մկրտչյանը` 5,5 միավոր:

Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 2 տուր: Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում