Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Պուտինը և Ռայիսին քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

Նախագահ Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի, սա Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր Պուտինի հետ՝ հունիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]